Կիրակի օրվա հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր` «Արդեն չկա որևէ կասկած, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը հաղթել է»: Կասկած չկա, բայց դիմադրություն կա: Ամենամեծ դիմադրությունը ստեղծում է... սահմանադրությունը:
Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին 30 օրն ինքը օրվա 90 տոկոսն անցկացրել է փողոցներում, դաշտերում, անտառներում, հրապարակներում:
ԱԺ ՀՅԴ, «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել են, որ մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրություններում քվեարկելու են ժողովրդի թեկնածուի օգտին` Հանրապետության հրապարակի հանրահավաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Այսօր արդյունավետ հանդիպում եմ ունեցել ՌԴ Պետդումայի պատվիրակության հետ` ասաց Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում: Նա ընդգծեց, որ հանդիպման ընթացքում երկկողմանի արձանագրվել է` քաղաքական այս գործընթացը հայ-ռուսական բարեկամությանը ոչնչով չի սպառնում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 29-ին հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ՀՀ Պնախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ:
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախագահ Փերվին Բուլդանը կոչ է արել Թուրքիայի քրդերին մեկ ձայն անգամ չտալ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն ու նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։
Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն, խիզախ ու հպարտ քաղաքացիներ, ովքեր կարող են արտահայտել իրենց կարծիքը, BBC News-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
ՀՅԴ-ն մայիսի 1-ին վարչապետի ընտրության հարցով հայտարարությամբ է հանդես եկել: «Վարչապետի միասնական թեկնածուի և քաղաքական օրակարգի շուրջ համախոհությունը, որի անհրաժեշտության մասին հայտարարել էինք, կարող է դառնալ իրականություն։
ԱԺ «Ելք» խմբակցության անդամների և ՌԴ Պետդումայի պատվիրակության՝ Երևանում ապրիլի 29-ին կայացած հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին և Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:
Հանրապետության տարածքում ապրիլի 30-ի գիշերը և օրվա առաջին կեսին, 4-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում, 3-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...